Արևմտյան  Հայաստանի զավակները. Մանուկ Սահակյան

  • by Western Armenia, 28 Հուլիսի, 2023 in Հասարակություն
92 դիտում

1992 թվականի Հուլիսի 27-ին, Մոխրաթաղի բարձունքների վերագրավման համար մղվող թեժ մարտերի ժամանակ զոհվեց ՄԱՆՈՒԿ ՍԱՐԳԻՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԸ (ՄԱՆՉ): Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի քաջ սանը, ջոկատի հարգված ազատամարտիկը, որը միշտ աչքի էր ընկնում արծվի նման շեշտակի ու անվրեպ հարվածներով: Իր վերջին մարտում Մանուկը իր մարտական ընկերների հետ անակնկալի է բերում մեծաքանակ թշնամուն անցնելով գրոհի,մարտը ավարտվում է մեր զինվորների հաղթանակով,սակայն հաղթանակի բերկրանքը չի ճաշակում թշնամում դավադիր գնդակից զոհված Մանուկը։Նա ապրեց ընդամենը 23 տարի։ Նրան հարգանք ցուցաբերելու համար, Նախագահ Արմենակ Աբրահամյան ասել է ․ «Մանուկը ընկած էր ինձանից մի քանի մետր հեռավորութեան վրա, ես երբեք չեմ մոռանա Մանուկին»։ https://westernarmeniatv.com/hy/107616/