Արևմտյան Հայաստանի կրթօջախները․ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարան

  • by Ashkhen Virabyan, 22 Փետրվարի, 2023 in Հասարակություն
179 դիտում

1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ փետրվարի 21-ը ընդունվեց մայրենի լեզվի օր։ Ինչպես գիտենք, Արևմտյան Հայաստանի մայրենի լեզուն արևմտահայերենն է։ Ցավոք, այսօր մեր բռնազավթված հայրենիքում գրեթե չկան երբեմնի հայկական դպրոցները և բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Ի հիշատակումն այդ օրվան՝ մենք անդրադառնում ենք դեռևս պահպանվող Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանին, որը բարձրագույն կրթական հաստատություն է և հիմնվել է 1886 թվականին՝ Ղալաթիո թաղամասում, պատրիարք Ներսես Վարժապետյանի և հայ մտավորականության առաջավոր ներկայացուցիչների ջանքերով։ Կրթօջախի նպատակն էր սաներին հայեցի կրթություն տալ և հայկական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստել։ Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակելու եվրոպական երկրների (հատկապես Ֆրանսիայի և Շվեյցարիայի) համալսարաններում։ Առաջին տնօրենն էր Մինաս Չերազը (1886-1889 թթ.)։  

Կից հիմնվել է նախակրթարան, որտեղ գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն, նախապատրաստվել վարժարան ընդունվելու։ 1929 թվականին Կեդրոնական վարժարանը վերանվանվել է Կեդրոնական Մանասարյան լիցեյ։

1947 թվականին Պոլսում հիմնադրվել է Կեդրոնական վարժարանի սանուց միությունը, որն իր գրական, թատերական, երաժշտական, մշակութային և այլ միջոցառումներով նպաստում է հայապահպանման գործին, միաժամանակ աշխատում նյութապես և բարոյապես սատարել մայր վարժարանին։

Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը բռնազավթված հայրենիքը վերադարձնելուց հետո մայրենի լեզվի օրը կնշի պետականորեն՝ իր ողջ տարածքում։