Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրերը․Մեյա անտիկ քաղաք

  • by Western Armenia, 02 Մարտի, 2022 in Հասարակություն
236 դիտում

Արևմտյան Հայաստանի Աղրը նահանգի Դիյադին գավառում կառուցված Մեյա հնագույն քաղաքը եւ նրա շուրջ հազարամյակների ընթացքում գոյացած կիրճերը, որոնք ժողովրդի լեզվով կոչվում են հեքիաթային ծխնելույզներ, տարվա բոլոր եղանակներին գրավում են իրենց գեղեցիկ ու անկրկնելի տեսքով, իսկ այժմ ձյան շերտի տակ էլ ավելի գեղեցիկ են դարձել։

Հնագույն ժայռափոր քաղաքը, որը նախկինում  բազմաթիվ քաղաքակրթությունների ծառայել է որպես ապաստան և անվտանգության գոտի, տարածաշրջանում քչերին է հայտնի: Այն դեռևս կրում է պատմության հետքերը, որտեղ մինչ օրս պահպանվել են պաշտամունքի վայրեր, թոնիրներ, բնակելի տարածքներ և բազմաթիվ քարանձավներ։

Զբոսաշրջիկները Մեյա քաղաք են այցելում հատկապես ամռանը։ Այստեղ ամենից շատ ուշադրություն են գրավում  էրոզիայի հետևանքով ժայռերում ձևավորված  ծխնելույզ հիշեցնող գոյացությունները, ժայռերի մեջ փորագրված տարբեր զարդաքանդակները և կառույցները։

Սիրելի հայրենակիցներ, Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ, եթե ցանկանում եք տեսնել բնության ևս մեկ հրաշք, կարող եք այցելել ձեր պատմական հայրենիքում գտնվող այս վայրը և մոտիկից տեսնել այս ամենը։