Արևմտյան Հայաստանի քրիստոնյա հայ համայնքը շարունակում է պայքարել ինքնության պահպանման համար

  • by Editbeglari, 29 Հուլիսի, 2026 in Լուրեր
110 դիտում

Արևմտյան Հայաստանում ներկայում բնակվում է շուրջ 40–50 հազար քրիստոնյա հայ, որոնց ճնշող մեծամասնությունն ապրում է Պոլսում։ Չնայած համայնքը շարունակում է պահպանել իր ազգային, մշակութային և եկեղեցական կյանքը՝ դպրոցների, եկեղեցիների և հասարակական կառույցների միջոցով, այն կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։

Այսօր գործում են 17 հայկական դպրոց և 42 եկեղեցի, սակայն աշակերտների թիվը տարեցտարի նվազում է։ Ավելի ու ավելի շատ ծնողներ նախընտրում են երեխաներին ուղարկել օտարալեզու դպրոցներ, ինչը բացասաբար է անդրադառնում մայրենի լեզվի և ազգային ինքնության պահպանման վրա։

Մասնագետները նշում են, որ համայնքի ապագան կախված է ոչ միայն գործող հաստատությունների պահպանությունից, այլև հայկական ընտանիքների թվի աճից, ազգային կրթության խրախուսումից և երիտասարդ սերնդի ակտիվ ներգրավվածությունից։ Թեև համայնքի կյանքը հիմնականում պահպանվում է նվիրյալ փոքրամասնության ջանքերով, այն շարունակում է մնալ Արևմտյան Հայաստանի հայկական ժառանգության կարևոր կրողը։