Բացառիկ գրադարանը, որն ունի մոտ 22 մլն գրականությամբ պահոց, կառավարությունը լուծարել է

  • by Editbeglari, 26 Հուլիսի, 2024 in Լուրեր
266 դիտում

Արեւելյան Հայաստանի կառավարությունը լուծարել է բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 միլիոն գրականությամբ պահոց։ 

Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է։
Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները, որոնք մեծ նվիրումով են մոտենում իրենց աշխատանքին, գրադարանի լուծարման դեպքում օգոստոսի 13-ից կդառնան գործազուրկ։ Կառավարությունը որոշել է նաև օտարել գրադարանի շենքը։
Հաղորդում է նաեւ, որ հանրապետությունում գործող չորս մասնաճյուղերից՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Հրազդանում դիտարկվում է միայն Գյումրու մասնաճյուղի պահպանության հարցը: