Բաքվի դատարանն արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա առաջին 5 տարին լինելու է բանտում, իսկ հաջորդ 10-ը` խստացված ռեժիմի գաղութում։ Նշենք, որ դատախազը 17 տարվա ազատազրկում էր պահանջել։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ Բաքվի սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը մոլորվել ու հայտնվել էր Բաքվի կողմից գրավված տարածքում։
Բաքուն նրան կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։
Արցախցին մեղադրվում է իբր «Խոջալուի ցեղասպանության» համար, գործ էր հարուցվել միանգամից հինգ քրեական հոդվածներով։
