Բաքվի զինված ուժերը կրակել են Արևելյան Հայաստանի դիրքի ուղղությամբ. զինծառայող է վիրավորվել

  • by Western Armenia, 18 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
88 դիտում

Բաքվի ահաբեկիչների ստորաբաժանումներն նոյեմբերի 18-ին  կրակ են բացել Պարույր Սևակի հատվածում (Արարատի մարզ) տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Արևելյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Բաքվիի ահաբեկիչների  արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Հիշեցնենք` ադրբեջանական ահաբեկիչները սեպտեմբերի 1-ին ինտենսիվ կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2–ը` վիրավորվել: