Բաքվի կողմից կեղծ մեղադրանքներով դատապարտված Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի վճռի դեմ

  • by Western Armenia, 25 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
52 դիտում

Բերձորի  միջանցքում 2023 թվականի հուլիսի 29–ին ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և կեղծ մեղադրանքով դատապարտված Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի վճռի դեմ: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:

Դեկտեմբերի 25-ին Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ կայացած նիստում ուսումնասիրվել են Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի ապացույցները և անձնական տվյալները: Առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 7-ին: