Բաքվում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործն ուղարկվել է ծանր հանցագործությունների դատարան

  • by Western Armenia, 20 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
111 դիտում

Բաքվում  ավարտվել է ադրբեջանական գերության մեջ հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը, նյութերն ուղարկվել են Գանձակի ծանր հանցագործությունների դատարան։

Բաքվում  Ոսկանյանին ահաբեկչության, զենքի մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու և այլ մեղադրանքներ են ներկայացվել։ Բաքվում  ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Ոսկանյանի գործով դատական առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 30-ին։ Նշենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանի Ոսկանյանի դեմ որպես խափանման միջոց էր կիրառել կալանավորումը։

Հիշեցնենք` Արևելյան Հայաստանի ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գագիկ Ոսկանյանն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։

Արևելյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Բաքվի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ :