Բջնի ամրոցի մուտքի հարակից տարածքում կսկսվեն տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները

  • by Western Armenia, 12 Հունիսի, 2024 in Հասարակություն
29 դիտում

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի հուշարձաններ:

Քննարկվել է վաղ երկաթեդարյան «Կարմիր բերդ» ամրոցի պահպանական նոր գոտու կազմման և ամրոցի մուտքի կազմակերպման անհրաժեշտությունը։ Ինչպես նաև Զովունի գյուղի՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի վերականգնման ծրագիրը, որը համայնքի նախաձեռնությամբ կմեկնարկի 2024 թվականին: 

Բջնի ամրոցի մուտքի հարակից տարածքում էլ ընտրվել է վայրը, որտեղ կսկսվեն տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները:

Բջնիի ամրոց-բերդը միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկն է: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է, իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի Սբ. Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին:

Մասնագետներն այցելել են նաև Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որի վթարային պատը նորոգվել էր 2023 թվականին: