Բռնազավթված Արևմտյան Հայաստանում մտահոգված անհատները պահանջում են էկոլոգիական հանցագործության մասին օրենք

  • by Western Armenia, 06 Փետրվարի, 2023 in Հասարակություն
101 դիտում

Կլիմայի փոփոխությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համարվում է 21-րդ դարում առողջության ամենամեծ սպառնալիքը։ Գիտնականների մեծ մասը կարծում է, որ կլիմայի փոփոխությունը, որը վերածվել է կլիմայական ճգնաժամի, այլևս հնարավոր չէ կանխել, բայց կարելի է նվազեցնել դրա հետևանքները։ 2021 թվականի հունիսին Stop Ecocide (դադարեցրեք էկոլոգիայի սպանդը) հիմնադրամի նախաձեռնությամբ միջազգային փորձագետների պատվիրակությունը համաձայնության է եկել «Էկոսպանդ»ը որպես  հանցագործություն սահմանելու հարցի շուրջ և պատրաստել է համապատասխան տեքստ։

Մասնագետները էկոհանցագործությունը  սահմանել են որպես անօրինական գործողություններ, որոնք վտանգում են մարդկանց կամ այլ կենդանի էակների կյանքը՝ բնական կամ մշակութային միջավայրում, գործողություններ, որոնք անդառնալի վնաս  են պատճառում ամբողջ էկոհամակարգին կամ մշակութային արժեքներին։ 

Բռնազավթված Արևմտյան Հայաստանում «Էկո-հանցագործությունների ուսումնասիրման խումբը» օրենսդրական առաջարկ է պատրաստել՝ թուրքական պետության  Քրեական օրենսգրքի «Ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ» բաժնում ավելացնելու «Էկոսպանդի հանցագործություն» եզրույթը և այդ ուղղությամբ քարոզարշավ է սկսել տարբեր հարթակներում:

Օրենքի ընդունումը կլինի ի նպաստ Արևմտյան Հայաստանի էկոլոգիական խնդիրների մասնակիորեն լուծմանը, իսկ հետևողական պայքարը կհանգեցի էկոհամակարգի վերականգնմանը: