Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • by Western Armenia, 14 Փետրվարի, 2024 in Հասարակություն
65 դիտում

Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և  Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը Արևելյան Հայաստանի ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ, փետրվարի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս մասին տեղեկանում ենք Արևելյան Հայաստանի  ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել՝ Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են Հայերի՝ ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին:

Բրիտանացի խորհրդարանականները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: