Բրյուսելում հարգել են Հայերի դեմ իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակը

  • by Western Armenia, 25 Ապրիլի, 2024 in Հասարակություն
31 դիտում

Բրյուսելում տեղի ունեցավ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ 

Իքսելի Հենրի Միշում հրապարակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը նախորդեցին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Նահատակներին ուղղված  Բարեխոսության աղոթքը և հիշատակի արարողությունը։

Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բելգիայում Արևելյան Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը, բելգիացի բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ։ Միջոցառման ընթացքում Իքսելի քաղաքապետ Խրիստոս Դուլկերիդիսը նշեց, որ ամեն տարի կա մեկ օր, որի հիշատակումը չի ճանաչում ոչ քովիդ, ոչ անձրեւ եւ ոչ էլ կարկուտ ու քամի. դա Հայերի դեմ իրականացված Ցեղասպանության զոհերին հիշատակելու օրն է։ « Մեր պարտքն է ամեն տարի գտնվել այս հուշակոթողի մոտ եւ հիշել, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ։ Քանի որ ամեն անգամ, երբ մեր կամքի ուժը բացակայում է, երբ մենք թերանում ենք, մենք սնուցում ենք ցավին, կրկնության ռիսկին եւ տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է», - ասաց Դուլկերիդիսը: