Գիտաժողով՝ «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով

  • by Western Armenia, 03 Հունիսի, 2024 in Հասարակություն
29 դիտում

Հայերի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել երկօրյա գիտաժողով՝ «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով։ Թեև տարբեր ուսումնասիրություններում մշտապես խոսվել է հակահայկականության և հայատյացության տարբեր դրսևորումների մասին, սակայն, ըստ  թանգարան-ինստիտուտում տնօրեն Էդիտա Գզոյանի, թեմայի արծարծումը տարբեր գիտակարգերի կողմից առաջին անգամ է տեղի ունենում։

Մինչ բուն գիտաժողովի մեկնարկը ներկայացվել է թուրք-ադրբեջանական բռնությունների, ցեղասպանության և ցեղասպանական արարքների տարեգրությունն ու պատմական դեպքերը, որոնք ընդգրկում են 19-րդ դարի կեսերին Զեյթունի և շրջակայքի հայերի նկատմամբ իրականացված բռնություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը։

Երկու օրերի ընթացքում հնչել է 19 զեկույց: Իսկ ելույթներից հետո տեղի  է ունեցել մտքերի փոխանակում։ Ինչպես նաեւ որոշվել է ներկայացված զեկույցների հիման վրա պատրաստել երկլեզու տեղեկագիր հայաստանյան և միջազգային տարբեր կառույցներ ուղարկելու և կոնկրետ օրինակներով թուրք-ադրբեջանական հայատյացության տարբեր կողմեր ցույց տալու նպատակով: