Գործարկվել է Artsakhcrisis.info պրոյեկտը

  • by Western Armenia, 07 Մարտի, 2024 in Հասարակություն
36 դիտում

Օրեր առաջ գործարկվել է artsakhcrisis.info պրոյեկտը, որը հանդիսանում է “longread” և “non-code” կայք եւ ներկայացնում է Արցախի պատմությունն ու հակամարտությունը։

Գաղափարի հեղինակները երկու հայ դիզայներներ են` պրոդուկտ-դիզայներ Էննի Հովսեփյանը և Ֆինլանդիայում ապրող Արտեմ Միլիտոնյանը։ Արցախի մասին “լոնգրիդ” ստեղծելու միտքը ձագել է անցյալ տարի` շրջափակման ժամանակ։ Արտեմը կապվեց Էննիի հետ, և միանգամից պրոյեկտի հեռանկարը պարզ դարձավ։

Պրոյեկտի համար հավաքվեց բավականին մեծ թիմ, որի անդամներն էին Ռիտա Մկրտչյանը (Մոսկվայում Հայկական Թանգարանի գլխավոր խմբագիրը), Մանե Թաթուլյանը (դիզայներ, փլիսոփայության գիտությունների թեկնածու), ով պատասխանատու էր տեքստերի և պատմությունների համար, և Մանվել Ասատրյանը՝ հետազոտությունների և խորհրդատվությունների պատասխանատուն։

Պրոյեկտի նախնական միտքն է եղել՝ տեղեկացնել աշխարհին Արցախում կատարվող իրադարձությունների մասին։ Սակայն երբ իրավիճակը կտրուկ փոխվեց և սկսվեց պատերազմը, որոշվեց հետաձգել մեկնարկը և պրոյեկտի մեջ ներառել նաև վերջին իրադարձությունները։ Լուսանկարների համար դիմել էին 10-ից ավելի լուսանկարիչների և քարտեզագրողների, որոնց մեծ մասը համաձայնել է օգնել։

Կայքը ստեղծելու համար կատարվել է ահռելի աշխատանք, կարդացվել են հարյուրավոր էջեր և լսվել տասնյակ պատմություններ։ Կայքում կարելի է գտնել նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին ստույգ ինֆորմացիա և լուսանկարներ։

Թիրախային լսարանը՝ ԱՄՆ և Եվրոպան է, որտեղ շատ քչերը գիտեն Արցախի մասին։