Գրիգորի Այվազյան․ «Թուրք ասկյարի գործողություններն ագրեսիվ էին, նա պետք է ցմահ դատապարտվի»

  • by WesternArmenia, 19 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
151 դիտում

Պատմաբան և ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, հայ-ադրբեջանական հարաբերություններին և Սյունիքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպին։

Այվազյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը խաղաղության հաստատման պատրաստակամություն չի արտահայտում։ Նա կարծում է, որ Հայաստանը պետք է շարունակի պաշտպանել ինչպես արցախահայության՝ հայրենիք վերադառնալու, այնպես էլ Ադրբեջանից բռնագաղթած հայերի իրավունքները՝ միաժամանակ ամրապնդելով երկրի պաշտպանունակությունն ու զարգացնելով դիվանագիտական կապերը։

Անդրադառնալով Շաքիում տեղի ունեցած միջադեպին՝ ադրբեջանագետը կասկածի տակ է դրել ադրբեջանցու՝ մոլորված լինելու վարկածը։ Նրա խոսքով՝ միջադեպի հանգամանքները և անձի վարքագիծը հիմք են տալիս այն դիտարկելու որպես հնարավոր սադրանք։ Այվազյանը նշել է, որ ադրբեջանցու գործողություններն ագրեսիվ են եղել, և նրա նկատմամբ պետք է կիրառվի խիստ պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Պատմաբանը նաև ընդգծել է հայկական պետականության անվտանգության ամրապնդման, Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջներին հակազդելու և արցախահայության ու ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության հարցերը միջազգային օրակարգում պահելու անհրաժեշտությունը։