ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն այցելել է Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության հուշահամալիր

  • by Western Armenia, 12 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
43 դիտում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին դեկտեմբերի 12-ին այցելել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: 

Հյուրերին դիմավորեց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի  ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:  

Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին շրջեց նաև  Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: