Մշակվել է բջջային հավելված, որն անդրադառնում է դարերի պատմություն ունեցող, Արևելքն Արևմուտքին կապող քարավանային ուղիները միացնող, որպես հայոց պատմության «առասպելական» մայրաքաղաք հայտնի Անի քաղաքի պատմությանն ու ճարտարապետությանը։ Պորտուգալիայում գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և ԱՄՆ-ում գործող Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի աջակցությամբ Անի բջջային հավելվածի նախագծի շուրջ համախմբվել են բազմաթիվ փորձագետներ, հնագետներ, արվեստի պատմաբաններ, ճարտարապետներ և լուսանկարիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Թուրքերեն, հայերեն և անգլերեն լեզուներով պատրաստված հավելվածում օգտատիրոջն է ներկայացվում Անիի և նրա շրջակայքի մասին տեղեկություններ «Պատմություն», «Ճարտարապետություն», «Արվեստի պատմություն» և «Պահպանության աշխատանքներ» խորագրերով։ Անիի տարբեր կառույցների տեղակայման հիման վրա ստեղծված չորս հիմնական երթուղիները հնարավորություն են տալիս այցելել և հայտնի թեմաներով զգալ Անիի հնավայրը: Օգտատերերը իրենց նախընտրած կառույցներն ընտրելով՝ կարող են նաև ստեղծել իրենց սեփական երթուղիները: Բովանդակությունը պարունակում է պատմական և ճարտարապետական տեքստերը ավելի լավ հասկանալու համար ճարտարապետական տերմինների բառարան, մատենագիտություն, ավելի համապարփակ հետազոտությունների վրա լույս սփռող մատենագիտություն, և Անիի մասին իրենց գիտելիքները ստուգել ցանկացող օգտատերերի համար պատրաստված փոքր թեստային բաժին։ Վիրտուալ ուղեցույցը ներառում է նաև այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են այցելությունների ժամերը, տրանսպորտը և հասանելիությունը:
Եռալեզու բջջային հավելված Անիի համար
- by Editbeglari, 29 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
366
դիտում
