Եվրախորհրդարանում հունվարի 24-ին «Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը Արցախում» խորագրով համաժողով կանցկացվի։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնում է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Արցախում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի տակ է։ Միացե՛ք ինձ և փորձագետներին՝ քննարկելու, թե ինչ կարելի է անել հայկական ժառանգությունը պաշտպանելու համար»,- գրել է նա։ Միջոցառմանը մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև հունվարի 19-ը։
Եվրախորհրդարանում Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցով համաժողով կանցկացվի
- by Editbeglari, 16 Հունվարի, 2024 in Հասարակություն
289
դիտում
