Արեւմտեան Հայաստանի Երզնկա նահանգում ուշադրության կենտրոնում է հայտնվել անսովոր տեսարան․ ջրային օձ է նկատվել, որի գլխին ականջօղերի նման զարդեր են եղել։
Տարածված լուսանկարներն ու տեսանյութերը մեծ հետաքրքրություն են առաջացրել սոցիալական ցանցերում՝ օգտատերերի շրջանում տարբեր մեկնաբանությունների և քննարկումների առիթ դառնալով։ Մասնագետների կարծիքով՝ օձերը բնական պայմաններում ականջներ չունեն, ուստի նման զարդերը, ամենայն հավանականությամբ, մարդու կողմից են ամրացվել կամ տեսանյութում առկա է այլ միջամտություն։
Դեպքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ դեռևս չեն հրապարակվել։
