Երկուսին էլ կորցրել եմ. ինձ համար դա սարսափելի մեծ ցավ է | Հայացքն Արցախին. Կարինե Աճեմյան

  • by Editbeglari, 25 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
119 դիտում

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարինե Աճեմյանն է։ Ծնվել է Երևանում։ Տարիների ընթացքում Արցախը դարձել է նրա կյանքի ու գործունեության կարևորագույն էջերից մեկը։ Արցախի հետ կապված նրա հիշողություններում առանձնահատուկ տեղ ունի նաև այն մշակութային ժառանգությունը, որը ստեղծվել ու պահպանվել է այնտեղ։ «Այն մեծ մշակութային ժառանգությունը, որ թողել ենք Արցախում, մեծ ապացույց է, որ Արցախը հայկական է»։ Հաղորդման ընթացքում խոսել ենք Արցախի, կորստի ցավի, հիշողության ու այն արժեքների մասին, որոնք շարունակում են կապել մեզ Արցախի հետ։