Երկրաշարժ՝ Կարս քաղաքից  22 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Շիրակի մարզում

  • by Western Armenia, 29 Փետրվարի, 2024 in Հասարակություն
35 դիտում

Երկրաշարժ՝ Արևմտյան Հայաստանում․

Փետրվարի 28-ին` ժամը 17:51-ին , Արևելյան  Հայաստանի  ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 43.33⁰ աշխարհագրական կոորդինատներով, Արևմտյան Հայաստանի ՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։