Երկրաշարժից տուժած Վագըֆ գյուղը

  • by Western Armenia, 07 Մարտի, 2023 in Հասարակություն
152 դիտում

Պատմության ընթացքում Արևմտյան Հայաստանի Մուսալեռան շուրջ ձեւավորված և 20-րդ դարակսզբի ամենահիշվող ինքնապաշտպանական կռիվներից մեկը տված 6 հայկական գյուղերից միայն Վագըֆն է, որ այսօր դեռ շարունակում է հայաբնակ որպես Քրիստոնյա մնալ։ Վագըֆի շուրջ թյուրըմբռնումները շատ են: Նախ՝ գեղեցկագույն այս գյուղը բնիկ հայերով բնակեցված միակը չէ բռնազավթված Արևմտյան Հայաստանում: Ի վերջո՝ չմոռանանք Մուշի, Սասունի, Համշենի և տարբեր այլ նահանգների բազմաթիվ գյուղերը, ուր դեռ շարունակում են ապրել բնիկ հայեր՝ ինքնության ամենատարբեր դրսեւորումներով: Վագըֆում բնակվող բոլոր հայերը քրիստոնյա են և եզակի հնարավորություն ունեն հենց գյուղում հայկական գործող եկեղեցի ունենալու: Ավելի ճիշտ՝ ունեին: Փետրվարի 21-ին Վագըֆը ցնցած երկրաշարժը կիսավեր է թողել նաեւ տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: 

Ամեն տարի խաղողօրհներքի տոնին հարիսայով լի կաթսաների զրնգոցով, ուրախ երգուպարով ու տեղական տնական գինիով հիշվող բոլորի սիրելի Վագըֆում այսօր օդում քարացած անորոշ լռություն է: Արևմտյան Հայաստանին պատուհասած երկրաշարժերը մուսալեռցիների համար կործանարար եղան: Վագըֆում բազմաթիվ հայեր, ցավոք, դեռ տուն գնալ չեն կարող, իսկ գյուղում վրանների հրատապ կարիք կա՝ դրսում մնացածներին ժամանակավորապես ապաստան տալու համար: Համայնքի ղեկավար Պերճ Քարաթունի փոխանցմամբ՝ վնասված է նաեւ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, իսկ բազմաթիվ տներ, այդ թվում՝ պատմական, փլված են: