Երկրաշարժ Արեւմտյան Հայաստանում

  • by Western Armenia, 08 Հունվարի, 2024 in Հասարակություն
39 դիտում

Արեւմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանում   4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Համաձայն X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության, ցնցումներ են գրանցվել ժամը 15.10-ին Բատալգազիի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8,76 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ հունվարի մեկին Արևմտյան Հայաստանի արևելքում գտնվող Մամիկի (Թունջելի) քաղաքում  4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի աղբյուրը գտնվել է 8,7 կիլոմետր խորության վրա։