Երկրաշարժ Մարաշում

  • by Western Armenia, 26 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
77 դիտում

Մարաշում  3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։ X սոցցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բիթկիսի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11,46 կմ խորության վրա:

Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին,Մարաշում  երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: Երկրաշարժերի զոհ էր դարձել ավելի քան 50 հազար մարդ։