Երևանում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին

  • by Western Armenia, 03 Մարտի, 2022 in Հասարակություն
137 դիտում

Երևանի Բուսաբանական այգու տարածքում Արցախյան պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին: Այս մասին նշեց «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը:

«Ծրագիրը նախագծային փուլում է: Նախագծով նախատեսվում է այգու կենտրոնում՝ բարձր բլրի վրա կառուցել հուշակոթող: Նախատեսվում է վերակառուցել բուսաբանական այգում գտնվող հուշահարթակի տարածքը: Հուշահարթակի հետ կապված աշխատանքների ավարտից հետո կանցկացվի նախագծային մրցույթ արդեն բուն հուշակաթողի նախագծման համար»,-ասաց Սիրեկան Օհանյանը: