Զինծառայող է մահացել

  • by Western Armenia, 27 Մայիսի, 2024 in Հասարակություն
17 դիտում

Դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Հայտնում է Արևելյան Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրությունում