Զոհված զինծառայողների լուսանկարներն ու կենսագրականները կհրապարակվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում

  • by Western Armenia, 12 Հունիսի, 2024 in Հասարակություն
33 դիտում

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում  կհրապարակվեն 2008 թվականից ի վեր հայրենիքի պաշտպանության համար զոհված մոտ 4300 զինծառայողների լուսանկարներն ու անձնական պատմությունները։

Նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին։ Ըստ ժամանակացույցի՝ 2025 թվականի տարեսկզբին կայքում հրապարակված կլինեն կենսագրականները։ 

Քննարկվում է նաև զոհված զինծառայողների լուսանկարներն ու կենսագրականները գրքի տեսքով հրապարակելու տարբերակը։

Հիմնադրամը մեկնարկել է «Թիկունքն այստեղ է․․․» արշավը, որը նպատակ ունի երախտագիտություն հայտնել հայ յուրաքանչյուր աշխատող քաղաքացու, ով յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձից կատարում է պարտադիր դրոշմանիշային վճար, ինչի շնորհիվ ձևավորվում է ԶԻՆԱՊԱՀԻ ֆինանսական միջոցների զգալի մասը։