Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան այցելել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր

  • by Western Armenia, 13 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
44 դիտում

Աշխատանքային այցով Արևելյան Հայաստան ժամանած Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանն այցելեց Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

«Թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հյուրերին ուղեկցեց դեպի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց նաև Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Նրանք առանձնակի ուշադրությամբ լսեցին էստոնացի միսիոներուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեության մասին:

Վերջում շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ: