ԷՐՎԱՊ-ը նոր թափ է հաղորդում հայերենի և կրոնի դասավանդման ծրագրերին

  • by WesternArmenia, 14 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
244 դիտում

Թրքահայ վաքըֆների միության՝ ԷՐՎԱՊ-ի Կրթական հանձնախումբը հոկտեմբերի 12-ին Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի Կոմիտաս սրահում գումարել է հերթական ժողովը՝ քննարկելու հայկական վարժարաններում հայերենի և կրոնի դասավանդման նոր ծրագրերի մշակման ընթացքն ու դրանց ֆինանսավորման հարցերը։

Ժողովի ընթացքում ներկայացվել են կրոնի դասավանդման ծրագրի և հայերենի ուսուցման նոր ծրագրի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Որոշվել է շարունակել ծրագրերի մշակումը, պատրաստել անհրաժեշտ ուսումնական նյութերը և լրացուցիչ բյուջե ներկայացնել ԷՐՎԱՊ-ին։

Կրթական հանձնախումբը ակնկալում է նաև համայնքային հաստատությունների աջակցությունը՝ հայկական վարժարաններում հայերենի և կրոնի դասավանդման ծրագրերն իրականացնելու և զարգացնելու նպատակով։