Ընտանեկան մասունք է ընծայաբերվել Մատենադարանին

  • by Western Armenia, 15 Հունիսի, 2024 in Հասարակություն
41 դիտում

Արմատներով Ջավախքից Գրիգոր Եղիազարյանը Մատենադարանին ընծայաբերել է իր ընտանեկան մասունքը` Նոր Կտակարանը։ 

1830 թվականին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած Գրիգոր Եղիազարյանի հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը:

Տարիներ անց, նա որոշում է կայացրել մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։

Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի կարևորությունը և կոչ արել հետևել իր օրինակին։