Պոլիսից հեռարձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի կասեցման մասին կայացրած որոշման դեմ ստորագրահավաք է սկսվել: Այս մաին հայտնում է Ermenihaber-ը։
Հիշեցնենք, որ այն կասեցվել էր «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» կողմից «հայերի դեմ իրականացված ցեղասպանություն» եզրույթի հանրայնացման հիմքով: Ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր։
Այս որոշման դեմ իրենց բողոքն են արտահայտել մի շարք սյունակագիրներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ:
Ստորագրահավաքի տեքստում ասված է. «Açık Radyo-ն ռադիոալիք է, որը նշել է յուրաքանչյուր մտքի արտահայտման համար իր բաց լինելը: Ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու մասին կայացված որոշումը ընդունելի տարբերակ չէ և բացահայտորեն հակասում է սահամանդրությունում երաշխավորված խոսքի ազատությանը»:
Նրանք պահանջում են, որ այս որոշումն իսկույն չեղարկվի։ Ընդգծվել է նաև, որ լիցենզիայից զրկված ռադիոալիքը տարիներ ի վեր բարձրորակ հեռարձակում է ապահովել:
