Ինչու՞ Դերսիմ

  • by Western Armenia, 15 Ապրիլի, 2024 in Հասարակություն
52 դիտում

Մինչև 17-րդ դարը չի հանդիպում Դերսիմ անունը: Արևմտյան Հայաստանի օկուպացումից հետո է, որ Մանանաղիք, Քարիա և նույնիսկ Զրուան տեղանունների փոխարեն հանդես է գալիս Դերսիմը, որի մասին ժողովրդի մեջ պահպանվել էր պատմական հիմք ունեցող ավանդություն: 

1604թ.֊ին,  մի կողմից Շահ-Աբասն էր ամայացնում Արևելյան Հայաստանի շեն ու բարգավաճ ավաններն ու գյուղերը, իր հետ Պարսկաստան տանելով հայ բնակչությանը, մյուս կողմից՝ Սինան փաշայի դաշնակից ջալալաիները ոչնչացրեցին Արևմտյան Հայաստանի՝ մինչև Կարին հասնող տարածությունը: 1605 թ. գարնանը, Կարինի, Երզնկայի, Ակնա և Կամախի հայ բնակչությունը, սարսափահար` ջալալիների կոտորածներից և ավերներից, լքում էր տուն-տեղ,  և մերկ ու բոկոտն, անոթի ու ծարավ հեռանում իր ծննդավայրից և ապաստանում արևմտյան նահանգներում, օգնության ու բնակության տեղ փնտրելով Պոլսի և Թրակիայի շրջաններում: Եվ ահա աղետի ու ողբերգության այդ թվականներին, հայրենիքից չհեռանալով հանդերձ, մյուս կողմից ջալալիների կողոպուտից ու կոտորածներից զերծ մնալու համար, մի շարք շրջանների հայ բնակչությունը դիմում է կրոնափոխության: Այսպես, ասվում է, թե Քեշիշդաղի ստորոտից մինչև Սբընգոր և Չարդախլիի ստորոտների հայ գյուղերը նախընտրում են կրոնափոխ լինել, բայց հայրենիքից չհեռանալ:

Արդեն 2010-ին Օկուպացված Տիգրանակերտում ստեղծվում է «Դերսիմցի հայերի» միությունը, որը շատ կարճ ժամկետում հավաքել է 600 ընտանիք, որի անդամները ծնվել են Թունջելիում (Դերսիմ)։ «Դերսիմցի հայերի» միության ստեղծող Սելահաթին Գյուլթեքինը, ով 2010թ.-ին դիմել էր դատարան եւ փոխել իր անունը եւ կրոնական պատկանելությունը։ Այսուհետ Գյուլթեքինի անունն է Միհրան Փրկիչ։ «Արդեն չեմ ցանկանում, որ դերսիմցի հայերը կրեն թուրքական եւ քրդական անուններ։ Մենք պետք է ապրենք առանց թաքնվելու»,-նշել էր Միհրանը։ Միհրանի հաջորդ քայլը եղել է իր որդու եւ բարեկամների հետ միասին մկրտվելը։ Միհրանը նշել է, թե ինքը մոտ 2 ժամ  ուրախությունից չի կարողացել կարդալ իրենց միության գրանցման պաշտոնական գրությունը։ «50 տարի ուրիշների հավատքով ապրելուց հետո ես հանգստության մեջ եմ, որ իմ ինքնությանը տեր կանգնեցի»,-շեշտել էր Միհրանը։