Իրավիճակն Արևմտյան Հայաստանում երկրաշարժից հետո․Սամոսատ

  • by Western Armenia, 20 Փետրվարի, 2023 in Հասարակություն
106 դիտում

Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ամենաշատ տուժած քաղաքներից մեկում՝ Սամոսատում (Ադըյաման), որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Փրկարարներն այժմ շրջակայքը մաքրում են փլատակներից։ Ամենայն հավանականությամբ, փլատակների տակ հազարավոր մարդկանց դիակներ կան, որոնց մի մասը կամաց-կամաց դուրս է բերվում։

Դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել այն մասին, թե քանի շենք է քանդվել,  քանի մարդ է զոհվել կամ վիրավորվել և  քանի մարդ է մնացել փլատակների տակ։

Չնայած երկրաշարժից անցել է 14 օր, Սամոսատում դեռևս կան հարյուրավոր կառույցներ, որոնց ավերակներն այդպես էլ մնում են։ Զոհվածների հուսահատ հարազատները դեռ սպասում են, սակայն նրանց հույսը անցնող ժամերի հետ մարում է։ Սամոսատի մի զգալի հատվածում չկա ջուր,  չկա էլեկտրականություն։ Ալբստան գավառում, որտեղ եղանակը նվազել է մինչև մինուս 22 աստիճան, մարդկանց դեռ կացարան չի հատկացվել։ Երկրաշարժից տուժածները այստեղ կարիք ունեն սանհանգույցների, հիգիենայի պարագաների, վրանների, ջեռուցման սարքավորումների։

Հիշեցնենք որ Հայ Ճամփան ևս կազմակերպում է անհրաժեշտ իրերի և ֆինանսական միջոցների հավաքագրում, որպեսզի տեղում իրականացնի համապատասխան օգնության տրամադրում: