Լիբանանյան մամուլի անդրադարձը’ Հայերի դեմ իրականացված Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին

  • by Western Armenia, 03 Մայիսի, 2024 in Հասարակություն
27 դիտում

Ապրիլի 24-ին Լիբանանում լույս տեսած լիբանանյան օրաթերթերը անդրադարձել է՝  Հայերի դեմ իրականացված ցեղասպանության 109-ամյակին և այդ առիթով լիբանանահայության կատարած քայլարշավ-ջահերթին:

Յուրաքանչյուր օրաթերթ իր դիտանկյունից մեկնաբանելով և յուրովի վերլուծություններով է անդրադարձել քայլարշավ-ջահերթին, ապա’  Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը: 

«Ժումհուրիա» օրաթերթի առաջին էջում  տեղ է գտել՝ Հայերի դեմ իրականացված   ցեղասպանութեան 109-ամյակի առիթով Ալիս Պողոսյանի հոդվածը՝  «Պատմությունը, եթե անգամ խոսի» խորագրով։ 

Հոդվածոում առկա է նաև ֆրանսիացի ակնառու քաղաքական դեմքերից մեկի՝ Ժան Ժորեսի այն միտքը, որ «Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում երբ մարդկությունը չի կարող ապրել, երբ իր տնամերձ պարտեզում  կան ցեղասպանված ժողովրդի աճյունները»:

Իր հոդվածում Ա. Պողոսյանը անդրադարձել է՝  Հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատմական փաստերին` ընդգծելով, որ դրանք բավարար են՝  Թուրքիային դատապարտելու և նրան մղելու՝ ճանաչելու հայերի դեմ Օսմանյան կայսրության գործած ցեղասպանությունը, ապա  հատուցելու հայ ժողովրդին  հասցված նյութական և բարոյական վնասները: Հոդվածում տեղ է գտել նաև Արցախում ցեղային զտման հարցը՝ իրականացված  Բաքվի կողմից` Թուրքիայի և Իսրայելի մասնակցությամբ: Ա. Պողոսյանը ընդգծել է, որ   Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը՝  Թուրքիայի կողմից,  կարող է կանխել հետագա ցեղասպանությունները։

  «Նահար» օրաթերթը անդրադարձել է լիբանանահայության կողմից Անթիլիասի շրջափակված մայրավանքում՝   Հայերի դեմ իրականացված ցեղասպանութեան 109-ամյակի ոգեկոչման արարողությանն ու այն ներկայացնող լուսանկար է հրապարակել։ 

«Նահար»-ի թղթակցությունը բավարարվել է նշելով, որ վերոնշյալ արարողությունը անցկացվել է հայկական քաղաքական երեք կուսակցությունների կազմակերպմամբ և Մեծի Տանն Կիլիկիոյ՝ Արամ Ա. կաթողիկոսի հովանավորությամբ։