Լոռիում և Տավուշում  ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

  • by Western Armenia, 27 Մայիսի, 2024 in Հասարակություն
17 դիտում

Արևելյան Հայաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի: Պտղավան գյուղում գետից դուրս է բերվել Հախթանակ գյուղի 76-ամյա բնակիչ Ավագ Ավագյանի դին։ Իսկ Շնոխ գյուղի մոտակայքի գետից փրկարարները դուրս են բերել 39-ամյա Սարիբեկ Բալյանի դին։ Երրորդ մահացածի մասին տեղեկություն չկա։

Նշենք,որ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ 2024 թվականի մայիսի 27-ին, ժամը 08։00-ի դրությամբ՝ համեմատած մայիս 26-ին 08։00-ին դիտված ջրի մակարդակներին, դիտվել է ջրի մակարդակների նվազում՝  Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակում՝ 50 սմ-ով, Տաշիր գետում՝ 57 սմ-ով։ Աղստև գետի ավազանում ՝ Դիլիջան դիտակետում , ջրի մակարդակը այս տարվա  մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 50 սմ-ով։ Այս մասին լրագրողներին  հայտնում են ՇՄՆ-ից(Շրջակա միջավայրի նախարարություն)։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 35 սմ-ով, սակայն մայիսի 26-ի ժամը 20։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 30 սմ-ով։

Կիրանց գետի ավազանում 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 08։00-ին դիտված ջրի մակարդակը մայիսի 26-ի 08։00-ի մակարդակի համեմատ նվազել է 125 սմ-ով։

Ինչ վերաբերում է թափված տեղումների քանակին՝ մայիսի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում ու Տավուշում դիտվել է 40-54մմ անձրև, իսկ 26-ի ցերեկը և 27-ի գիշերը տեղումների քանակը կազմել է 2-7մմ, որը 38-47մմ պակաս է նախորդ օրը դիտված տեղումների քանակից։