Լույս է տեսել «Սյունյաց աշխարհի բերդերը Թ-ԺԱ դարեր» աշխատասիրությունը

  • by Hasmik Karapetyan, 01 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
164 դիտում

ՀԲԸՄ «Վահրամ Ապտալյան» մշակութային հիմնադրամը տեղեկացնում է, որ լույս է տեսել հիմնադրամի 12-րդ հրատարակությունը՝ Արա Զարյանի «Սյունյաց աշխարհի բերդերը Թ-ԺԱ դարեր» աշխատասիրությունը։

Գիրքը նվիրված է Սյունյաց աշխարհի միջնադարյան բերդերին և ներկայացնում է տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը։ Հատորը հասանելի է անվճար ներբեռնման համար։

«Վահրամ Ապտալյան» մշակութային հիմնադրամը հիմնադրվել է 1982 թվականին՝ Վահե Վահյանի կողմից։ 2015 թվականին հիմնադրամը վերսկսել է իր գործունեությունը և շարունակում է աշխատանքը վեց անդամից բաղկացած Գնահատիչ հանձնախմբի հովանու ներքո։