Լույս է տեսել Western Armenia ամսագրի քսաներեքերրորդ համարը

  • by Western Armenia, 06 Ապրիլի, 2024 in Հասարակություն
39 դիտում

Լույս է տեսել Western Armenia Շաբաթաթերթ-ի քսաներեքերրորդ համարը։

 Նոր համարը նվիրված է Տավուշին և տավուշցիներին։ Western Armenia Շաբաթաթերթի քսաներեքերրորդ համարում կարող եք կարդալ նաև Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գրքերի մասին, որոնց հեղինակները ներկայացնում են հայկական հուշարձանների ու եկեղեցիների վիճակը, դրանց պահպանության համար միջազգային ասպարեզում տարվող քայլերը։ 

Նոր համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Արևմտյան Հայաստանում հասարակարգի ընկալմանը, աշխարհում  հայ ինքնության կառուցվածքին, տեղեկատվական ներազդման գործողություններին։  Մշակութային բաժնում տեղ են գտել հոդվածներ նվիրված ՝ Փարաջանովի և Ազնավուրի 100 ամյակների հոբելյանական միջոցառումներին։ Քսաներեքերրորդ համարում կա հարցազրույց, որտեղ  միջազգայնագետ Սլավիկ Աղաբալյանը, ով արմատներով արցախցի է , անդրադարձել է Արցախի հարցին։ 

Շաբաթաթերթի հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն  տարբերակները PDF ձեւաչափով կարող եք ներբեռնել անցնելով հղումով․

https://westernarmeniatv.com/wp-content/uploads/2024/04/WA-Magazine-023_compressed.pdf