Լույս է տեսել “Արեւմտեան Հայաստան” շաբաթաթերթի 122-րդ համարը։ Շաբաթաթերթի շապիկին պատկերված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։
Արմենակ Վրեժի Աբրահամեանը ծնվել է 1960 թվականի հունվարի 15-ին։ Նա պրոֆեսոր է, «Հայ Ճամբայ» հայկական մարտարվեստի հիմնադիրն ու վարպետը։ Արմատներով Կարինից է։
1990 թվականից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, իսկ 1991–1994 թվականներին կռվել Արցախի ազատամարտում՝ մասնակցելով Մարտակերտի, Շուշիի, Քելբաջարի և այլ շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Մարտերի ընթացքում ծանր վիրավորվել է և պարգևատրվել մարտական գործողություններին մասնակցության կրծքանշանով։
2000-ականներից զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ դառնալով Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հիմնադիր նախագահը, ՄԱԿ-ում Արևմտյան Հայաստանի պատվիրակության ղեկավարը և Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը։ 2016 թվականին նրա նախագահությամբ ընդունվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային սահմանադրությունը և վավերացվել Սևրի դաշնագիրը։
2021 թվականից ակտիվորեն բարձրաձայնում է արցախահայության հարցերը միջազգային հարթակներում՝ ներկայացնելով նրանց շահերը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Արմենակ Աբրահամեանը նաև պատմաբան, գրող, վերլուծաբան և Արևմտյան Հայաստանի պետական հեռուստակայանի հիմնադիրն է։
https://westernarmeniatv.com/wp-content/uploads/2026/05/WA-Magazine-122_c.pdf
