Լույս է տեսել Western Armenia շաբաթաթերթի 24-րդ համարը

  • by Western Armenia, 13 Ապրիլի, 2024 in Հասարակություն
48 դիտում

Լույս է տեսել Western Armenia շաբաթաթերթի  24-րդ համարը։

Նոր համարի շապիկին ՝ Լեոնիդ Ազգալդյանի լուսանկարն է։Այս տարի  լրացավ  Քարվաճառի ազատագրման 31-րդ տարելիցը, իսկ Քարվաճառը  Լեոնիդ Ազգալդյանի երազանքն էր։ Նա ասում էր, որ Արցախի եւ Արևելյան Հայաստանի  միացմանը խանգարում էր հյուսիսը՝ Քարվաճառը, Բերձորը և Կուբաթլուն, ուստի պետք էր անպայման այդ հայկական հողերն ազատագրել, միացնել Արցախն ու Հայաստանը: Այս նպատակով դեռեւս խորհրդային տարիներին,  նա Վարդենիսում գաղտնի ճամբար է ստեղծում՝ տղաներին մարզելու եւ Քարվաճառն ազատագրելու համար: Նրա մահվանից հետո, նրա զինվորները իրականցրեցին հրամանատարի երազանքը։ Western Armenia շաբաթաթերթի  24-րդ համարում կարող եք ծանոթանալ ՝ Բաքվի կողմից  վերջին պատերազմի արդյունքում,  Արցախի  գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման «գործընթացին»։ 

Շաբաթաթերթի հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն  տարբերակները PDF ձեւաչափով կարելի է ներբեռնել ստորեւ:

https://westernarmeniatv.com/wp-content/uploads/2024/04/WA-Magazine-024-1_compressed-1.pdf