Լուրեր Ջավախքից

  • by Western Armenia, 05 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
108 դիտում

1. Չունչխան ու Պտենան  Ջավախքի մունիցիպալիտետի այն գյուղերից էին, որտեղ բնական գազ չկար։ Բնակիչները երկար ժամանակ բողոքում էին, ի վերջո այս տարի այդ խնդիրը լուծվեց, երկու գյուղն էլ գազաֆիկացվել է։

Գյուղացիները գոհ են, արդեն մի քանի ընտանիք հասցրել է նաև կենտրոնական ջեռուցման համակարգ է տեղադրել։

Եթե գյուղում բնական գազի հետ կապված խնդիրներ լինի, ապա գյուղացիները պետք է դիմեին Ախալցիխե, սակայն ինչպես նշեց գյուղապետն արդեն Ախալցիխե գնալու կարիք չի զգացվում, զանգահարում են և աշխատակիցները իրենք են գալիս։

Հարկ է նշել, ար վերոնշյալ երկու գյուղի բնակիչները տարիներ շարունակ իրենց գյուղի հիմնական խնդիր համարում էին բնական գազ չունենալը։

2․ Դադեշցի մարզիկները Արևելյան  Հայաստանից վերադարձել են հաղթանակով

Դեկտեմբերի 1-2 Արևելյան Հայաստանում կայացել է քիքբոքսինգի k1 միջազգային մրցաշար, որին մասնակցել են Ջավախքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի մարզիկները: Նրանք վերադարձել են, գրավելով պատվավոր հորիզոնականներ: 

Մրցաշարին մասնակցել են 5 մարզիկ, նրանցից երեքը գրավել են առաջին, իսկ երկուսը երկրորդ հորիզոնականներ:

Առաջին հորիզոնականն են գրավել.
– Ալբերտ Հարությունյանը 16-17 տարեկանների խմբում, 51 կգ քաշային կարգում
– Անդրանիկ Թումասյանը 13 տարեկանների խմբում, 40 կգ քաշային կարգում
– Զոհրաբ Հարությունյանը, ով մրցակցին հաղթել է նոկաուտով, 12 տարեկանների խմբում, 35 կգ քաշային կարգում:

Նրանք վարել են պրոֆեսիոնալ մենամարտ, յուրաքանչյուր մենամարտ բաղկացած է եղել երեք ռաունդից, տևողությունը՝ 3 րոպե:

Երկրորդ հորիզոնականն են գրավել.

– Անդրանիկ Սիմոնյանը 30 կգ քաշային կարգում, 11 տարեկանների խմբում
– Լյովա Մշեցյանը 36 կգ քաշային կարգում, 13 տարեկանների խմբում:

Նշենք, որ նրանց մարզիչն է Անդրանիկ Աբելյանը: