Լուրեր Ջավախքից

  • by Western Armenia, 08 Հունվարի, 2024 in Հասարակություն
39 դիտում

1․Հունվարի 6-ին, Սուրբ Խաչ եկեղեցում Ջավախքի Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալները նշեցին քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը։Տոնական պատարագը մատուցել է Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։Պատարագից հետո Տեր Նարեկ Տիգրանյանը կատարեց ջրի օրհնության կարգ։ Ջրին ավելացվում է սուրբ մյուռոն, և ջուրն օրհնվում է աղոթքով։

2․Ջավախքի  Կաջո գյուղի ակումբը վերանորոգելու համար տեղական բյուջեով հատկացվել է 143 460 լարի։ Աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, այն շահել է անհատ ձեռնարկատեր Արթուր Պետրոսյանը՝ 127 780 լարիով։ Աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։

Կաջո գյուղի ակումբը վաղուց վթարային վիճակում է: Առաստաղը քանդված է, պատուհաններին ապակի չկա, սրահը լցված է աղբով։ Նստարանները պատված են բորբոսով, պատերը կեղտոտ են, իսկ սվաղը խոնավությունից թափվում է, հատակը փտած է։

Չնայած նվան վիճակին, գյուղն ունի պարային խումբ, որը մրցանակային տեղեր է զբաղեցրել մրցույթներում։ Երեխաները համույթի ղեկավարի հետ պարապում էին ակումբի միջանցքում, որը վերանորոգվել էր մի քանի տարի առաջ և գյուղացիների համար, ձմռանը, ժամանցի կենտրոն էր ծառայում։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքները կսկսվեն 2024 թվականի ապրիլի 15-ից։ Աշխատանքը պետք է կատարվի 60 օրվա ընթացքում։ Կվերանորոգվի տանիքը, կտեղադրվի նոր, առանձին դուռ, կտեղադրվեն նոր պատուհաններ, նոր բեմ և 100 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղեր։

3․Ջավախքը տարիներ շարունակ փայլում է սպորտի ասպարեզում։ Դրա վառ ապացույցը Եվրոպայի և Վրաստանի չեմպիոններն են։Այսպիսով մեր հանդիսատեսին  ենք ներկայացնում այս տարվա սպորտային ձեռքբերումները։

Ջավախքը 2023ին ոունի ՝ ութ Վրաստանի և երկու Եվրոպայի չեմպիոն։

2023 թվակինին ութ բռնցքամարտիկներ տարբեր տարիքային խմբերում դարձել են Վրաստանի չեմպիոններ։

Ինչպես նաև մեր մարզիկները չեմպիոններ են դարձել քիքբոքսինգ մարզաձևում, տարբեր միջազգային մրցաշարերի ընթացքում։ Եվրոպայի գործող երկու չեմպիոն ունենք բռնցքամարտում, 60 կգ քաշային կարգում Արտյուշ Գոմցյանը, և 54 կգ քաշային կարգում՝ Գոռ Այվազյանը։

Բաթումիում կայացած մրցաշարից մեր մարզիկները նույնպես փայլուն արդյունքերով են վերադարձել։  Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում են ընդգրկվել ութ բռնցքամարտիկներ։ Նրանք 2024 թվականին կմասնակցեն հավաքներին։ Մյուս տարի մեծահասակները կմասնակցեն եվրոպայի առաջնությանը և օլիպմիական խաղերի ուղեգիր թեռք բերելու համար կմասնակցեն միջազգային երկու մեծ մրցաշարերի։

Մեր բռնցքամարտիկները գրավել են նաև երկրորդ, երրորդ տեղեր, ովքեր նույնպես կկարողանան պայքարել հավաքների ժամանակ, եթե հաղթեն առաջին տեղ գրաված մարզիկներին, ապա նրանք ևս իրավունք կստանան մասնակցելու եվրոպայի առաջնությանն ու օլիմպիական խաղերին։

Ինչպես նաև բազմաթիվ հաղթանակներ են գրանցել Ջավախքի  սպորտ դպրոցի սաները։

Ազատ ոճի ըմբշամարտի մեր մարզիկներն այս տարվա ընթացքում 43 մեդալ են նվաճել, որից 25-ը միջազգային մրցույթներից է։ Բրազիլիայում տեղի ունեցած մինչև 15 տարեկանների խմբում երիտասարդական օլիմպիադայից Ախալքալաքի սպորտ դպորցի սանը վերադարձել է երկրորդ պատվավոր տեղով։

Ֆուտբոլում  «Աբուլ» թիմը նույնպես գրանցել է հաջողություններ։ Վրաստանի առաջնությունում 7-րդ հորիզոնականն է գրավել, 8 հաղթանակ գրանցել, նույնքան պարտություն և 4 ոչ ոքի։

Իսկ երիտասարդների ֆուտբոլի թիմը (2009-2010 թթ․ ծնված երիտասարդները) երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային առաջնությունում։ Գրանցել են 6 հաղթանակ, 5 պարտություն և 1 ոչ ոքի։

Տարին հաջողակ էր նաև մեր կարատեիստների համար, նրանք մասնակցել են տարբեր մրցաշարերի։ Առաջին հորիզոնական զբաղեցրել 9 անգամ, երկրորդ՝ 3 և երրորդ՝ 15 անգամ։

Սպորտ դպրոցի ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի թիմերը մասնակցել են Համահայկական խաղերին։