Խեղաթյուրված ինքնություն (Քննարկում)

  • by Western Armenia, 09 Ապրիլի, 2024 in Հասարակություն
45 դիտում

2004 թ. հրատարակված Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» գիրքը,  երևան էր հանել մի թուրքական իրականություն, որի մասին մեզնից ոմանք շատ լավ գիտեին, ոմանք էլ’ երբեք չէին լսել։  Չեթինի համար ուղեցույց էր եղել հենց իր կյանքը։  Սեհեր անունով մորական տատը հայկական ծագում ուներ, և իրական անունը Հերանուշ էր: Գրքի հեղինակն այդ փաստի մասին տեղեկացել էր մեծ մոր 70 տարին լրանալուց հետո միայն: 1915 թ. ցեղասպանության  ժամանակ 10 տարեկան Հերանուշի ընտանիքի բոլոր տղամարդիկ սպանվել են: 

1915 թ. կոտորածից փրկվելով` օկուպացված Արևմտյան Հայաստանում մնացածները կազմում են մի թուրքական իրականություն, որը թե’ ուշագրավ է և թե’ տխուր: Այս անձանց մեծ մասը կանայք էին, որովհետև կոտորածի ժամանակ տղամարդիկ առաջնային թիրախ էին: Որոշ մահմեդական (թուրք, քուրդ և այլն) ընտանիքներ փոքր/երիտասարդ հայ աղջիկներին, հատկապես` սիրունատեսներին, իրենց մոտ վերցրեցին: Նրանց աշխատացնում էին որպես աղախիններ: Իսկ ի՞նչ են մտածում  հայերը միմյանց մասին: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մեկը բախվում է մյուս  հայերի գոյության հետ, որոնք չեն հսմապատասխանում հայկականության մասին իրենց  ունեցած նախապաշարմունքների և համոզմունքների հետ: Եթե հայ լինելը պայմանավորված է հայ եկեղեցու մաս կազմելով և միջոցառումերին մասնակցելով, 

թեև Խորհրդային Միության տարիներին Երևանի հայ հասարակությունը գործնականում չէր կիրառում  դա, շատ հայ երիտասարդների համար դժվար է ընդունել մահմեդական հայերի գոյությունը։

Օկուպացված Արևմտյան Հայաստանում  քրիստոնյա հայ համայնքի համար դժվար է ընդունել մահմեդական հայերի գոյությունը: Ոմանք դեռ չեն էլ լսել նրանց գոյության մասին: «Ի՞նչ է նշանակում մահմեդական հայ, ինչպե՞ս է դա տեղի ունենում»: Մահմեդական հայը դիտվում է որպես կասկածելի կատեգորիա: Սա հեշտ է հասկանալ, երբ մտքում ունենք հայկականության նույնականացումը քրիստոնեական հայկական եկեղեցուն անդամակցության եւ նվիրվածության հետ։ 

Western Armenia TV-ին փորձել է քննարկում կազմակերպել Երեւանի երիտասրդների հետ և հասկանալ՝  արդյոք ՝ Արևելյան Հայաստանում երիտասարդների համար կա տարբերություն քրիստոնյա և մահմեդական հայերի միջև։ 

Երիտասարդներից շատերի համար դժվար է ընդունել մահմեդական հայերի գոյությունը:  22 տարեկան մի տղա խիստ ու կտրուկ ասաց. «Ինչ-որ մեկը հայ է, բայց գնում է մզկիթ աղոթելու… հնարավո՞ր է նման բան պատկերացնել, դո՛ւ ասա»: Ոմանք  ըմբոստացան. «Երբ պետք է՝ կասեն, որ հայ են, բայց միաժամանակ մահմեդական կմնան: Սա ի՞նչ կեղծավորություն է: Թող ընտրություն կատարեն»: Մեկ ուրիշ երիտասարդ աղջիկ էլ կարծում է, որ նմանատիպ մտքերը հանգեցնում են այն բանին, որ որոշ քրիստոնյա հայեր նույնիսկ մերժում են մահմեդական հայերին ընդունել  որպես հայ.  «Թող վերադառնան իրենց պապենական կրոնին և մկրտվեն, միայն դրանից հետո կարող եմ նրանց ընդունել որպես հայ»: Երիտասարդներից մեկը կարծում է, որ մահմեդական հայերը քրիստոնյա հայերի հայկականության մասին դատողություններ չեն անում: Նրանք պնդում են, որ հայ լինելը ավելի շատ ցեղի կամ ազգության, ժառանգության և կամ սուբյեկտիվ պահանջի հարց է, քան թե կրոնի, և բողոքում են քրիստոնյա հայերի կողմից մարգինալացման դեմ:

Քրիստոնյա հայերը իրենց հերթին քննադատվում են միգրանտ հայերի կողմից, որոնք հարցականի տակ են դնում նրանց հայկականությունը: 

Երիտասարդների քննարկումից հասկանալի է դառնում, որ Արևմտյան Հայաստանը շատ լուրջ աշխատանք պետք է տանի, որպեսզի  երիտասարդների մոտ զարմանալի չլին, որ կան   «ուրիշ» հայի տեսակ։

Եզրակացություն

 Այս հետազոտության ընթացքում  հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ հայկական ինքնությունը տարատեսակ, տվյալ տարածքին բնորոշ   մեկնաբանություններ ունի, որոնք տարբերվում են ըստ սոցիալական և պատմական յուրահատկությունների: Ընդ որում՝ այս բազմազանությունը երբեմն կարող է ներքին բախումների ու փոխադարձ մերժման հանգեցնել: Կարելի է պատկերացնել այլ հնարավոր՝ տվյալ տարածքի մտածելակերպին  բնորոշ մեկնաբանություններ ու սահմանումներ այս աշխարհի տարբեր անկյուններում և նշել, որ անհրաժեշտ է այս ուղղությամբ հետագա հետազոտություններ կատարել՝ նպատակ ունենալով ավելի համապարփակ պատկերացում կազմել ժամանակակից հայ ինքնության մասին: