Խոշոր աղետ. Արևմտյան Հայաստանի երկրակեղևը 3 մետրով տեղաշարժվել է — Հասարակություն

  • by Western Armenia, 09 Փետրվարի, 2023 in Հասարակություն
190 դիտում

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի նախագահ Կառլո Դոգլիոնինի հաշվարկով ստորգետնյա ցնցումները Արևմտյան Հայաստանը տեղաշարժել են երեք մետրով։

«Այն, ինչ մենք անվանում ենք “Արաբական սարավանդ”, մոտ երեք մետր շարժվել է հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք ուղղությամբ՝ “Անատոլիական սարավանդ”ի համեմատությամբ: Մենք խոսում ենք տարածաշրջանի՝ “Արաբական սարավանդ”ի և “Անատոլիական սարավանդ”ի միջև սահմանային գոտում գտնվող կառուցվածքի մասին», - բացատրել է նա։

Երկրաշարժից երեք օր առաջ սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը կանխատեսել էր ողբերգությունը։

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը հորդորում է մեր քաղացիներին մոտակա օրերին  առավել զգոն լինել, պահպանել անվտանգության կանոնները և իրենց հետ միշտ պատրաստ պահել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության պարագաները:

https://www.youtube.com/watch?v=pqIrvFNltc0&t=35s