Կայացել է Արցախի թեխորհրդի առաջին ժողովը

  • by Western Armenia, 06 Ապրիլի, 2024 in Հասարակություն
38 դիտում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծվել է Արցախի թեմի խորհուրդ` թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ:

Արցախի թեմի հաղորդմամբ, Վրթանես Սրբազանի առաջարկով և Վեհափառ Հայրապետի համաձայնությամբ հաստատվեց խորհրդի անդամների կազմը.

‣ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Արցախի թեմի առաջնորդ
‣ Տիար Լեռնիկ Հովհաննիսյան - խորհրդի ատենապետ
‣ Տիար Սերգեյ Սաֆարյան - խորհրդի ատենադպիր
‣ Տիար Հովիկ Ալուխանյան
‣ Տիկին Մելանյա Բալայան
‣ Տիկին Արմինե Ալեքսանյան
‣ Տիար Ռոբերտ Ավետիսյան
‣ Տիար Ալբերտ Անդրյան
‣ Տիար Ալեքսան Հակոբյան:

Ապրիլի 4-ին կայացել է թեմական խորհրդի առաջին հանդիպումը: Ելնելով այն հանգամանքից, որ խորհրդի անդամները գտնվում են աշխարհի տարբեր երկրներում, հանդիպումը կայացել է առցանց տարբերակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի առաջնային հարցեր, ինչպիսիք են Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ու հայկական գերեզմանների պահպանման խնդիրը, Արցախի ինքնության պահպանմանն ուղղված աշխատանքները, արցախահայության առջև ծառացած մարտահրավերները, նրանց հոգևոր կյանքի ակտիվացմանն ուղղված քայլերն ու այլ հարցեր:

Ապրիլի 5-ին Հայաստանում բնակվող թեմական խորհրդի անդամները հանդիպել են Վեհափառ Հայրապետի հետ, ով իր օրհնությունն է տվել խորհրդի գործունեությունը մեկնարկելու համար: Վեհափառ Հայրապետը համապատասխան կարգադրություններ է կատարել` ուղղված Արցախի թեմի պահպանմանն ու շարունակական գործունեությանը: