«Կանադայի իշխանությունների առջեւ բարձրաձայնել Բաքվի հայահալած քաղաքականության մասին»․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորը

  • by Western Armenia, 10 Հունիսի, 2024 in Հասարակություն
15 դիտում

Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարված Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորով է հանդես եկել։ 

Նա ցանկանում է, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնվեն Բաքվի հայահալած քաղաքականության մասին, հիշեցվեն բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված հայության, ապօրինաբար պահվող գերիների և Արցախում հայկական մշակույթի ոչնչացման մասին: 

Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։