Կարինի Թորթում ջրվեժում ոչ մի կաթիլ ջուր չի մնացել

  • by Western Armenia, 22 Փետրվարի, 2022 in Հասարակություն
304 դիտում

Ասիայի և Եվրոպայի ամենաբարձր ջրվեժը համարվող Արևմտյան Հայաստանի Կարինի Թորթում ջրվեժում ոչ մի կաթիլ ջուր չի մնացել։ Ջրվեժը, որը ներկայացվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկին, այժմ  կարոտ է այցելուների։

Այնտեղ տարեկան այցելում էր միջինը 10 հազար զբոսաշրջիկ, որտեղ 48 մետր բարձրությունից թափվող ջրերը տեսողական խրախճանք էին պարգևում դիտողներին։ Այժմ ոչ մի հետք չի մնացել թե՛  հին տեսարանից, թե՛ ջրվեժի նախկին առատությունից։

Թորթումի ջրվեժը, որը գոյացել է 1700-ականների կեսերին, երբ այսօրվա Բալըքլը գյուղից դեպի արևմուտք գտնվող լեռը սողանքի հետևանքով փակել է Թորթում գետի ուղղությունը, թափվում էր 48 մետր բարձրությունից, ուներ 22 մետր լայնություն։