
Մայիսի 15-ին Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտ-ում կբացվի «Մանկությունը՝ նշանառության տակ» փաստագրական լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված 2016-2023 թվականներին Արցախում ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով զոհված երեխաների հիշատակին։ Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 7-ը։
Նախագծի հեղինակներն են ֆոտոլրագրող Անի Գևորգյան-ը և լրագրող Շուշան Փափազյան-ը, համադրողը՝ Ռուբեն Արևշատյան-ը։ Նրանք ներկայացնում են հինգ ընտանիքների պատմություններ, որոնց երեխաները զոհվել են ադրբեջանական հարձակումների հետևանքով։
Հեղինակների խոսքով՝ նախագծի նպատակը զոհված երեխաների ընտանիքների ձայնը լսելի դարձնելն էր։ Նրանք նշում են, որ թեմայի վրա աշխատելը չափազանց ծանր էր թե՛ մասնագիտական, թե՛ հոգեբանական առումով, սակայն կարևոր են համարում պատերազմի զոհերի հիշատակի պահպանումն ու նման պատմությունների վավերագրումը՝ անկախ քաղաքական գնահատականներից։
