

Կեսարիայի Քյուլթեփե (Կանիշ-Քարում) հնավայրում արդեն 78 տարի շարունակվող հնագիտական պեղումներին մասնակցում են Հարավային Կորեայի, Իտալիայի և Ֆրանսիայի գիտնականները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկված այս հնավայրը համարվում է Արեւմտեան Հայաստանի գրավոր պատմության սկզբնավորման կարևոր կենտրոններից մեկը։
Պեղումների նպատակն է ուսումնասիրել տարածաշրջանի հազարամյակների պատմությունը, իսկ միջազգային համագործակցությունը նպաստում է հնագիտական արժեքավոր ժառանգության պահպանմանն ու գիտական հետազոտությունների զարգացմանը։
