Կոմանդոսի ծննդյան օրն էր.հիշում ենք Արկադի Տեր-Թադևոսյանի ռազմական ժառանգությունը

  • by Editbeglari, 26 Մայիսի, 2026 in Լուրեր
155 դիտում

Մայիսի 22-ին, ծնվել է լեգենդար զորահրամանատար, Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ով հայկական ռազմական պատմության մեջ մնացել է որպես առանձնահատուկ ռազմավար և կազմակերպիչ։

Արկադի Տեր-Թադևոսյան-ը հայտնի է իր վճռական դերակատարությամբ Արցախյան պատերազմի ընթացքում, հատկապես 1992 թվականի մայիսին իրականացված «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության կազմակերպման և ղեկավարման համար, որը հանգեցրեց Շուշիի ազատագրմանը։

Նրա ղեկավարությամբ իրականացված գործողությունները համարվում են պատերազմի կարևոր շրջադարձային պահերից մեկը, իսկ նրա ռազմավարական մտածողությունը՝ հայկական զինվորական արվեստի նշանակալի օրինակ։

Կոմանդոսի անունը այսօր էլ խորհրդանշում է կազմակերպվածություն, կարգապահություն և հայրենիքի պաշտպանությանն ուղղված անսասան կամք։